ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

С-400-ների փորձարկմումը՝ ի պատասխան F-16 կործանիչների

С-400-ների փորձարկմումը՝ ի պատասխան F-16 կործանիչների
27.11.2019 | 00:05

РИА Новости գործակալությունը, հղում անելով թուրքական լրատվականների տրածած տեսանյութերին, գրում է, որ Թուրքիայում սկսվել են С-400 զենիթահրթիռային համալիրների փորձարկումները:Թուրքական աղբյուրները գրում են, որ տեսանյութը հրապարակվել է ցույց տալու համար С-400-ի հզորությունն՝ ի համեմատություն ամերիկյան F-16 կործանիչների:

«Անկարայի երկնքում ոչ մեծ բարձրությամբ թռիչքներ կատարող F-16 Fighting Falcon ամերիկյան կործանիչների ֆոնին երևում է, թե ինչպես են նույն պահին ռուսական ՀՕՊ համակարգերը վերահսկում են օդային տարածքը: Համակարգերի փորձարկումներն իրականացվել են նոյեմբերի 25-ին ու 26-ին»,- գրում է աղբյուրը:


Նշենք, որ Թուրքիան С-400 համալիրներն ամբողջությամբ շահագործման կհանձնի 2020 թ-ի ապրիլին:
Հիշեցնենք, որ ՌԴ-ի կողմից Թուրքիային С-400 համալիրների մատակարարումը լուրջ լարվածություն է առաջացրել Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերություններում:

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ